• RENTREE
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Ասպիրատուրա

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) 2020/2021 ուստարվա համար հայտարարում է «Մասնավոր իրավունք», «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների գծով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության  մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2020թ. հունիսի 24-ը ներառյալ համալսարան ներկայացնել (հասցե՝ 0037, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10, Հայաստանում ֆրանսիական համալսարան, սենյակ 107) կամ ap_finances@ufar.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներքոգրյալ փաստաթղթերը.

  1. դիմում ռեկտորի անունով,
  2. մեկ լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի/դիպլոմների/ պատճեն,
  4. ինքնակենսագրություն հայերեն և ֆրանսերեն լեզուներով,
  5. տվյալ մասնագիտության վերաբերյալ մոտիվացիոն նամակ հայերեն և ֆրանսերեն լեզուներով։

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության ժամկետ՝

 

Հ/հ

Մասնագիտությունը

Քննության անցկացման օրը, ժամը

1

Մասնավոր իրավունք

26.06.2020թ.

 ժամը 10:00

 

2

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

29.06.2020թ.

 ժամը 14:00

 

 

 

 

 

 

 

 

 

 

**************************************************************

 

2016-2017 ուսումնական տարում Հայաստանում ֆրանսիական համալսարանը ասպիրանտուրա ներդրեց Իրավաբանության, Կառավարման և Մարքեթինգի բնագավառներում:

ՀՖՀՀ-ի ասպիրանտուրայի բաժինը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի համալսարանների դոկտորական դպրոցների հետ համատեղությամբ և համակարգվում է ֆրանսիացի գիտական ղեկավարի կողմից: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է, ասպիրանտը լրիվ դրույքով պետք է գտնվի համալսարանում և 2-3 ամիսն անցկացնի Ֆրանսիայի դոկտորական դպրոցում:

ՀՖՀՀ-ն և իր գործընկերները ամսական կրթաթոշակ են հատկացնում ասպիրանտին և համաֆինանսավորում են վերջինիս կեցությունը Ֆրանսիայում:

Թեկնածուներն ընտրվում են ըստ տեղերի քանակի, հայտարարության միջոցով՝ հանձնելով ընդունելության քննություններ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ասպիրանտուրայում գործում է պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի 1 տեղ: