• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Նախապատրաստական դասընթացներ

 

Նպատակը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախապատրաստական դասընթացները նախատեսված են ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Բակալավրիատ հետևյալ հինգ մասնագիտություններով.

  • Իրավագիտություն,
  • Կառավարում,
  • Մարքեթինգ,
  • Ֆինանսներ
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա:

Դասընթացների նպատակն է դիմորդներին պատրաստել համալսարանի ընդունելության քննություններին: Դասընթացներին մասնակցությունը նաև լավ հնարավորություն է ծանոթանալու ՀՖՀՀ-ի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախապատրաստական դասընթացների ուսանողների շուրջ 80%-ը հաջողությամբ ընդունվում են համալսարանի Բակալավրիատ:

Դասընթացների կազմակերպումը

Դասընթացի ընդհանուր տևողությունը 39 շաբաթ է (2019թ. սեպտեմբերի 09-ից 2020թ. հունիսի 7-ը): Այն ներառում է 34 շաբաթ դաս և 5 շաբաթ քննությունների, արձակուրդների և բաց թողնված դասերի լրացման համար:

Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից՝ փոքր խմբերով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15:30-ից 18:20-ը:

Ներբեռնել ժամանակացույցը

 Քննություններ

Նախապատրաստական դասընթացի ուսանողների առաջադիմությունը ստուգելու նպատակով, բացի դասավանդող դասախոսների կողմից իրականացվող գնահատումներից, դեկտեմբերին և ապրիլին կազմակերպվում են փորձնական քննություններ:

Այս քննությունները անցկացվում են ընդունելության քննությունների ձևաչափով և բացի գիտելիքները ստուգելուց՝ հնարավորություն են տալիս նաև ծանոթանալու ընդունելության քննությունների ընթացակարգին:

Փորձնական քննությունների հաջորդ քննաշրջանը նախատեսված է ապրիլի 20-ից  22-ը`

  • Հայոց լեզու՝ 20.04.2020թ., ժամը 15.30-18.30
  • Հասարակագիտություն՝ 21.04.2020թ., ժամը 15.30-17.30, մաթեմատիկա՝ ժամը 15.30-18.30 (Կառավարման, մարքեթինգի և ֆինանսներ ֆակուլտետների համար), մաթեմատիկա՝ ժամը 15.30-19.30 (ԻԿՄ ֆակուլտետի համար)
  • Օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն)՝ 22.04.2020թ, ժամը 15.30-17.30

Փորձնական քննություններին կարող են մասնակցել նաև նախապատրաստական դասընթացին չհաճախող դիմորդները:

 Քննություններին մասնակցելու համար վերջիններս պետք է նախապես գրանցվեն և 201 սենյակ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը .

Գրանցման թերթիկ (լրացվում է տեղում)

Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն

Քննություններին մասնակցության վարձի կտրոն

Գրանցումներն ընդունվելու են մարտի 23-ից ապրիլի 10-ը ներառյալ, ժամը 10.00-ից 12.00 և 14.00-ից 16.00 :

 

Ուսման վարձը

Նախապատրաստական դասընթացի տարեկան վարձը կազմում է.

  • հայոց լեզու՝ 110 000 դրամ,
  • օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն)՝ 120 000 դրամ,
  • հասարակագիտություն՝ 120 000 դրամ,
  • մաթեմատիկա (կառավարման, մարքեթինգի և ֆինանսների ֆակուլտետների համար)՝ 120 000 դրամ,
  • խորացված մաթեմատիկա (ԻԿՄ ֆակուլտետի համար)՝ 150 000 դրամ:

Գումարի առաջին կեսը վճարվում է մինչև 2019թ. սեպտեմբերի 20-ը (ներառյալ), իսկ մյուս կեսը` մինչև 2020թ. հունվարի 17-ը (ներառյալ):

Հայտերի ընդունում

Հայտերն ընդունվում են հուլիսի 8-ից 25-ը և օգոստոսի 26-ից 30-ը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-12:00 և 14:00-16:00-ը:

Կարելի է գրանցվել նաև ուստարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացի մնացած մասին` դրա համար վճարելով համապատասխան գումարը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է 201 սենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • լրացված գրանցման թերթիկը (կարելի է լրացնել տեղում),
  • աձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի պատճենը կամ ծննդյան վկայականի պատճենը (գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը),
  • լրացված և ստորագրված պայմանագիր (լրացվում է տեղում, անչափահաս ուսանողների համար պարտադիր է ծնողի ներկայությունը, ինչպես նաև ծնողի անձնագրի պատճենը),
  • 3x4 չափի 1 լուսանկար,
  • գործերի ընդունման համար հաշվապահությունում (102 սենյակ) վճարված գումարի (6 000 դրամ) անդորրագիր:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արևիկ Դավթյանին:

Աշխատանքային ժամեր

Գործերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ

ժամը 10:00-12:00 և 14:00-16:00

ՀՖՀՀ, Դավիթ Անհաղթի 10

201 սենյակ

Հեռ. 060 27 96 51

Էլ. փոստ`  cp@ufar.am