• RENTREE
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Կրթաթոշակ և սոցիալական օգնություն

  • Հաշվի առնելով ստեղծված բացառիկ իրավիճակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի աջակցությամբ որոշեց ընդառաջ գնալ ուսանողներին և նրանց ընտանիքներին՝ հնարավորություն ընձեռելով օգտվել հավելյալ սոցիալական օգնության նպաստից՝ 2019-2020 ուստարվա շրջանակներում։ Մայիսի 6-ին կայացած հանձնաժողովի որոշմամբ 101 ուսանողներ, որոնցից 47-ը՝ մարզերից, ստացան լրացուցիչ սոցիալական օգնություն։
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ողջունում է բուժաշխատողներին ուղղված Հայ-ռուսական համալսարանի սոցիալական պատասխանատվության գեղեցիկ նախաձեռնությունը և COVID-19 համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների երեխաներին հատկացնում բուհ ընդունելության լրացուցիչ 10 անվճար տեղ։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է քաղաքացիական պատասխանատվության այս գործողությունը՝ ուղղված բուժաշխատողներին, ովքեր պայքարում են վիրուսի դեմ և շարունակում քաջաբար ու անդադար աշխատել մեր կյանքերը փրկելու համար։ Այս առաջարկից օգտվել ցանկացող դիմորդները պետք է մասնակցեն ընդունելության մրցույթին մյուս դիմորդների հետ միևնույն պայմաններում։ Ընդունվելու համար բավարար գնահատականներ ստանալու դեպքում բուժաշխատողների երեխաներ հանդիսացող 10 լավագույն դիմորդները կկարողանան անվճար սովորել ՀՖՀՀ-ի առաջին կուրսում։ Նախաձեռնությունից օգտվելու ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի կլինեն շուտով։

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կրթաթոշակ և սոցիալական օգնություն ՀՖՀՀ-ի ուսանողներին

ՀՖՀՀ-ն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության,  Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցության և Ֆրանկոֆոն փաստաբանների միության աջակցությամբ կրթաթոշակներ և սոցիալական օգնություն է տրամադրում ՀՖՀՀ-ի ուսանողներին՝ ըստ սահմանված օրենքի հոդվածի:

 

Սոցիալական օգնության մասին օրենք

Հայաստանի Հանրապետության  բարձրագույն կրթության մասին օրենքը թույլ է տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանել սոցիալական օգնություն: Համանուն տեքստը ներառված է ՀՀ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 6.4.1 հոդվածում, որտեղ ասվում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում»:

 

ՀՖՀՀ

ՀՖՀՀ-ում գործում է ուսանողական նպաստի տրամադրման 2 տարբերակ.

  • Առաջինը ակադեմիական առաջադիմության կրթաթոշակն է, որը լավագույն ուսանողին թույլ է տալիս յուրաքանչյուր կիսամյակ օգտվել 25,50 կամ 100% զեղչային համակարգից:
  • Երկրորդը սոցիալական օգնության նպաստն է: Հանձնաժողովն ուսումնասիրում է հայտ ներկայացրած յուրաքանչյուր ուսանողի փաստաթուղթը, առանձնացնում է տարբեր չափանիշներ՝ ընտանիքի սոցիալական կարգավիճակ, միակողմանի ծնողազրկություն, հաշմանդամություն կամ պատերազմի հետ կապված իրավիճակներ, բնակավայրի աշխարհագրական դիրք, ընտանիքի անդամների թիվ, նույն համալսարանում սովորող ուսանողների թիվ: 2018-2019 ուստարում ավելի քան 80 ուսանող օգտվել են վերը նշված սոցիալական օգնությունից:

2019-2020թթ. Հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել է համալսարանի բյուջեից ուսանողների 20%-ին (օրենքով սահմանված նվազագույնը 10%-ի փոխարեն)  տրամադրել 10% սոցիալական օգնություն (օրենքով սահմանված նվազագույնը 7%-ի փոխարեն):

 

Սոցիալական օգնության դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել ստորև ներկայացված ձևաթուղթը, ուշադիր լրացնել, հավաստիանալ, որ կցել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական փաթեթը ներկայացնել 107 սենյակ՝ մինչ նշված ժամանակահատվածը: Վերջնաժամկետից հետո  փաստաթղթեր չեն ընդունվելու: Թերի լրացված, կամ ուղեկցող համապատասխան փաստաթղթեր չունեցող փաթեթները ևս չեն ընդունվելու:  

Ներբեռնել դիմումի ձևաթուղթ (doc)

Ներբեռնել դիմումի ձևաթուղթը (pdf)

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ․ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 16։00։