Մեր նպատակները
Հանդիպում G2IA-ի հետ
- հնարավորություն ընձեռել ուսանողներին հաղորդակցվել գործարար աշխարհին,
կիրառել իրենց մասնագիտական կարողությունները և զարգացնել դրանք,
- ապահովել գործուն և ինֆորմացիոն կապեր տարբեր երկրների ուսանողների
միջև, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների, հմտությունների և
աշխատանքային փորձի փոխանակմանը:
- աջակցել ուսանողների` համապատասխան աշխատանքի ձեռք բերմանը, մասնագիտական
գիտելիքների և ունեցած փորձի առավել արդյունավետ օգտագործմանը,
- նպաստել ազատ շուկայական հարաբերությունների, ժողովրդավարական ավանդույթների
ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը
Խորհրդակցության ժամանակ
- օժանդակել կազմակերպության անդամների մասնագիտական գործունեությանը«
նպաստել նրանց որակավորման բարձրացման հնարավորությունների ընդլայնմանը,
- նպաստել կազմակերպության անդամների ներգրավմանը Հայաստանի տնտեսական
և սոցիալական զարգացման ծրագրերում և նախագծերում, օժանդակել ուսանողների
կողմից նմանատիպ ինքնուրույն ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
- իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
- կազմակերպել ճանաչողական և գովազդային միջոցառումներ, ցուցահանդեսներ,
ֆորումներ և կոնֆերանսներ,
- հրատարակել կազմակերպության անդամների աշխատությունները, ուսումնասիրությունները,
վերլուծությունները, գիտական և հասարակական գործունեության արդյունքները,
- հրատարակել պարբերական Հայաստանի տնտեսական անցուդարձի վերաբերյալ
|