JMC (Junior Marketing et Communication) ուսանողական հասարակական կազմակերպությունը Ձեզ մաղթում է բարի գալուստ իր նոր ինտերնետ կայք:

JMC-ն` Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որը ուսանողությանը հնարավորություն է ընձեռում ավելի մոտ կանգնել գործարար աշխարհին, կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառել գործնականում:

Մեր մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ 2002 թվականի նոյեմբերին հիմնվեց "ԺԻ-ԷՄ-ՍԻ" ուսանողական հասարակական կազմակերպությունը:

Paul ROUSSET
JMC
"ԺԻ-ԷՄ-ՍԻ" ուսանողական հասարակական կազմակերպությունը ֆրանսիական "Junior Entreprise" կոչվող ուսանողական կազմակերպության մոդելով ստեղծված կազմակերպություն է:
"Junior Entreprise"-ը ֆրանսիական բիզնես դպրոցներոմ գործող ուսանողական` շահույթ չհետապնդող կազմակերպություն է:
Այն յուրօրինակ աշխատանքային լաբորատորիա է ուսանողների համար, ինչպես նաև երիտասարդ խորհրդատու տնտեսվարող սուբյեկտներին: Դրանք իրենց կառուցվածքով հիշեցնում են խորհրդատվական կազմակերպություններ: