• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Կանոնադրություն

 
Հաստատված է

«Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հիմնադիր ժողովի
«25» սեպտեմբերի 2003թ. թիվ 1 որոշմամբ 
ժողովի նախագահ՝ Անրի Կյունի

 

Գրանցված է

ՀՀ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 
Գրանցման ամսաթիվ 13.11.2003
Գրանցման համար 222 160 00223
Գրանցման վկայական 03U061130

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՛՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՛՛ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

1. Ընդհանուր դրույթներ


1.1. Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև 04.11.1995թ. Երևան քաղաքում ստորագրված «Մշակութային գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջև «Ֆրանս– հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու մասին» 22.10.1998թ. ստորագրված համաձայնագրի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան բացելու մասին» 23.11.1998թ. ստորագրված Մտադրությունների մասին արձանագրության դրույթները, հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև նպատակ ունենալով ներդնել բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման ոլորտում Ֆրանսիայի հարուստ փորձը, դրա նորացված ծրագրերը և չափանիշները, Հայաստանի Հանրապետությունը, համաձայն ՀՀ կառավարության 10.07.2003թ. թիվ 861-Ա որոշման, ըստ որի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունները վերապահվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Ֆրանսիայի Հանրապետությունը, որի անունից հանդես գալու իրավասությունները վերապահվել են Հայաստանի ֆրանսիական դեսպանատանը, որոշել են Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ» (այսուհետեւ՝ Համալսարան), որը Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետեւ՝ Հիմնադիրներ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է և հետապնդում է կրթական, գիտական նպատակներ:
Համալսարանը կշարունակի Հայաստանում «Ֆրանսիական Համալսարան» ՓԲԸ-ի ուսումնական գործունեության ավանդույթները՝ 2001թ. փետրվարի 15-ին Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի և 2001թ. մայիսի 15-ին Լիոն-III-ժան-Մուլեն համալսարանի հետ ստորագրված համաձայնագրերին համապատասխան:

1.2. Համալսարանն ստեղծվել է Հիմնադիրների 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1 որոշմամբ:

1.3. Համալսարանն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և իր գործունեության րնթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.4. Համալսարանը գործում է օրինականության, ինքնաֆինանսավորման, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

1.5. Համալսարանի գտնվելու վայրն է՝ ք. Երևան Դավիթ Անհաղթի 10, մասնաշենք 1-ին:

1.6. Համալսարանի անվանումն է՝ 
հայերեն լրիվ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ 
հայերեն կրճատ՝ ՀՖՀՀ
ֆրանսերեն լրիվ՝ Fondation "Université Française en Arménie" 
ֆրանսերեն կրճատ՝ UFAR:

1.7. Համալսարանը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության:

1.8. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

1.9. Համալսարանի սկզբնական գույքը ձևավորվում է հիմնադիրների ներդրումներից։ 
ՀՀ կառավարության որոշմամբ, որպես Համալսարանի ստեղծմանը գույքային ներդրման ձևով մասնակցություն, Համալսարանին ի սեփականություն է հանձնվել Դավիթ Անհաղթի 10 հասցում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսանողական հանրակացարանի 1-ին մասնաշենքը, որի սկզբնական արժեքը կազմում է 1 (մեկ) միլիոն Եվրո:
Նշված մասնաշենքը անցնում է համալսարանին վերանորոգված և կահավորված վիճակում։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանը, որպես հիմնադրի՝ Ֆրանսիայի Հանրապետության ներկայացուցիչ, կետ 1.4 նշված սկզբունքներին համապատասխան, իրավասու է ուսումնական ծրագրերի ստեղծման, դրանց հետագա կատարելագործման և այդ ծրագրերի իրագործման նպատակով փոխանցելու Համալսարանին կրթական «նոու– հաու» տեխնոլոգիաներ և մտավոր սեփականություն։ Նշված ներդրման սկզբնական արժեքը կազմում է (մեկ) միլիոն Եվրո։

1.10. Համալսարանի խորհրդանիշը և դրա նկարագրությունը բերվում է սույն կանոնադրության Հավելված 1-ում։

 

 

2. Համալսարանի գործունեության նպատակը և հնարավոր շահառուները


2.1. Համալսարանի գործունեության նպատակն է՝
ա) ապահովել բարենպաստ պայմաններ Համալսարանի` բարձրագույն կրթության և ուսանողական ծրագրերի ինստիտուտի զարգացման իրագործման հարցում, որը հիմնված կլինի եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանող
Ֆրանսիական համալսարանների և Ֆրանսիական «Բարձրագույն դպրոցների» մոդելի վրա, հնարավորություն ընձեռելով Համալսարանին հանդես գալ որպես տարածաշրջանային կրթական կենտրոն,
բ) Հայաստանում կազմակերպել բարձրագույն կրթական ծրագրեր, տրամադրելով համալսարանական դիպլոմներ, որոնք ճանաչվում են և Հայաստանում և Ֆրանսիայում.
Անհրաժեշտության դեպքում հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Համալսարանի գործունեության նպատակները կարող են ընդլայնվել։

2.2. Սույն կանոնադրության 2.1. կետով նախատեսված նպատակներից ելնելով
Համալսարանի հնարավոր շահառուներ կարող են լինել.
ա) Իրավագիտություն, տնտեսագիտություն, բիզնես, կառավարում, հաշվապահական հաշվառում և Ֆրանսերեն լեզու (պարտադիր է, որպեսզի ուսանողները կարողանան ստանալ իրենց դիպլոմները) ուսումնասիրող Համալսարանի ուսանողները և մասնագետները.
բ) ընդհանուր կրթական համակարգից դուրս մնացած ուսանողները, որոնք ցանկություն ունեն նախապատրաստական կուրսերի միջոցով վերապատրաստվել Համալսարան ընդունվելու համար.
գ) հաստատված ղեկավարները, պետական ծառայողները և վերը նշված ոլորտներում գործող ղեկավարները, որոնք կարող են մասնակցել մասնագիտական ուսումնական ծրագրերին և դրանց հետ կապված գիտաժողովներին։
դ) ուսանողները, գիտնականները և վերապատրաստողները, որոնք կարող են իրականացնել իրենց ուսումնական ծրագրերը Համալսարանում։

 
 

3. Համալսարանի իրավունակությունը                                                                                                                                                                                                                                                                

3.1. Համալսարանի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում լուծարման ավարտի պահով։

3.2. Համալսարանն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից։

3.3. Համալսարանն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ։

3.4. Համալսարանն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ։ Համալսարանն իր քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ։ Համալսարանի կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3.5. Համալսարանը՝
ա) կարող է ստանալ դրամաշնորհներ և նվիրատվություն;
բ) սեփականատերն է իրեն տրամադարված գույքի և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
գ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.
դ) կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ.
ե) ունի ինքնուրույն հաշվեկշիռ.
զ) ունի կնիք, բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով.
է) կարող է ունենալ դրոշմակնիք և իրավաբանական անձին հատուկ այլ ատրիբուտներ։

3.6. Համալսարանն իրավունք ունի`
ա) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել և տնօրինել դրանք ու դրանցից ստացված եկամուտը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և ձեռք բերել իրավունքներ ու կրել պարտավորություններ։
Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

3.7. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև օրենքին համապատասխան հոգաբարձուների խորհրդի որոշումներով։

3.8 Համալսարանը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն։ Համալսարանն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման։

3.9. Համալսարանն ունի ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք։

3.10. Սույն կանոնադրության Հավելված 2-ում չնշված ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար Համալսարանը, համաձայն կետ 2.1-ում նշված նպատակների և գործունեության բնույթի, իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը։

 
 

4. Համալսարանի, նրա Հիմնադիրների պատասխանատվությունը և Համալսարանի գործունեության հրապարակայնությունը


4.1. Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած Համալսարանի պարտավորությունների, իսկ Համալսարանը՝ իր հիմնադիրների պարտավորությունների համար։

4.2. Համալսարանն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով։

4.3. Համալսարանը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել.
ա/ հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի օրենքով սահմանված տեղեկությունները,
բ/ իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները,
գ/ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուղիտն իրականացնող անձի /աուդիտորի/ եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է տաս միլիոն դրամը։ Սույն կետով նախատեսված հաշվետվությունները հրապարակելուց հետո 15 օրվա ընթացքում Համալսարանը այդ մասին գրավոր ծանուցում է ՀՀ արդարադատության նախարարությանը։

 

 

5. Համալսարանի գույքը

5.1. Հիմնադիրների՝ Համալսարանին հանձնված գույքը Համալսարանի սեփականությունն է։
5.2. Համալսարանը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները իր գործունեության առարկայի և նպատակների ու գույքի նշանակությանը համապատասխան։

5.3. Համալսարանը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք, «նոու–հաու»–ի օգտագործումից ստացված արդյունքներ, արտոնագրեր և մտավոր սեփականություն, դրամական միջոցներ՝ ՀՀ դրամով, արտարժույթով և այլն։

5.4. Համալսարանի գույքի՝ ներառյալ ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներ կարող են լինել`
ա) Հիմնադիրների ներդրումները.
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիր՛ատվությունները և նվիրաբերությունները.
գ) դրամական մուտքերը պետական և համայնքային բյուջեներից.
դ) դրամաշնորհները.
ե) ուսանողներից ստացված ուսման վճարը.
զ) Համալսարանի կողմից իրականացված կրթական գործունեությունից ստացված եկամուտները,
է) սույն կանոնադրության Հավելված 2-ում նշված՝ Համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ։

 

6. Համալսարանի կառավարման մարմինները

6.1. Համալսարանի կառավարման մարմիններն են՝ Համալսարանի Հոգաբարձուների Խորհուրդը և գործադիր մարմինը, (այսուհետ Ռեկտոր)։

6.2. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Հոգաբարձուների Խորհուրդն է (այսուհետև՝ Խորհուրդ), որը ղեկավարում է Համալսարանի գործունեությունը սույն կանոնադրության և գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

6.3. Խորհուրդը կազմված է 8 (ութ) անդամից:Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
6.3.1. Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի կամ նրա ներկայացուցչի.
6.3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարի կամ նրա լիազորված ներկայացուցչի.
6.3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարի կամ նրա լիազորված ներկայացուցչի.
6.3.4. Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտի Միջազգային Համագործակցության և Զարգացման Գլխավոր Վարչության (DGCID) մեկ ներկայացուցիչ.
6.3.5. Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի մեկ ներկայացուցիչ.
6.3.6. Լիոն III համալսարանի մեկ ներկայացուցիչ.
6.3.7. Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի մեկ ներկայացուցիչ.
6.3.8. Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների
եվրոպական ինստիտուտի մեկ ներկայացուցիչ:

6.4. Խորհրդի անդամները չեն կարող լինել Համալսարանի այլ մարմնի անդամ։ Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության հասարակական կարգով, նրանք կարող են փոխհատուցում ստանալ իրենց այն ծախսերի համար, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ։ Սույն կետով նախատեսված փոխհատուցումների կարգը Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է Խորհուրդը, տվյալ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա իրավասություներրը իրականացնում է իր կողմից լիազորված անձը։

6.5. Խորհրդի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը համապատասխանում է իր կողմից ներկայացվող մարմիններում և կազմակերպություններում իր պաշտոնավարման ժամկետի հետ։ Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ, ընդ որում լիազորությունների դադարման պահը որոշվում է օրենքով նախատեսված կարգով։

6.6. Խորհրդի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու Համալսարանի բոլոր փաստաթղթերին։

6.7. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) Համալսարանի ռազմավարական ծրագրի /ծրագրերի/ հաստատումը,
2) Համալսարանի տարեկան բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
3) Համալսարանի գույքի կառավարման և օտարման կարգի հաստատումը,
4) Համալսարանի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, որը պետք է ընդունվի Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով (ներառյալ հեռակա քվեարկությամբ).
5) Համալսարանի Խորհրդի նոր անդամների ընտրությունը և Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
6) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը,
7) Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, որը պետք է ընդունվի Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով (ներառյալ հեռակա քվեարկությամբ).
8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
9) Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող ռեկտորի հաշվետվությունների ունկնդրությունը,
10 Համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության ընթացիկ վերահսկունումը,
11) Համալսարանի աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
12) Համալսարանի ներքին վարչակազմակերպական կառուցվածքի և դրանց աշխատակարգերի հաստատումը.
13) Համալսարանի գիտական խորհրդի կազմի և գիտական քարտուղարի հաստատումը,
14) Համալսարանի ընդունելության կանոնակարգի
և ուսման վճարների չափի հաստատումը.
15) Համալսարանի ֆակուլտետների ցանկի հաստատումը.
16) Համալսարանի խորհրդի նախագահի և Ռեկտորի, վարչական և ֆինանսական տնօրենի, ինչպես նաև գլխավոր քարտուղարի ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
17) օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Համալսարանի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

6.8. Խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

6.9. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում Համալսարանի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև Համալսարանի Ռեկտորի գործունեության նկատմամբ։

6.10. Խորհրդի գործունեության ընթացակարգը՝
6.10.1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, համաձայն 6.10.3 կետի։ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին, ընդ որում նրանք կարող են մասնակցել նաև հեռակա կարգով։
6.10.2. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե օրենքով կամ սույն կանոնադրությամբ որոշակի հարցերի համար ձայների ավելի մեծ քանակ սահմանված չէ (համաձայն 6.7.4 և 6.7.7 կետերի)
6.10.3. Նիստերը գումարվում են պարբերաբար, առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ։ Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ /պահանջով/, այդպիսի առաջարկության ներկայացումից հետո 30 օրվա ընթացքում։
Սույն կետով նշված ժամկետում Խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրելու դեպքում նիստը կարող են հրավիրել այդպիսի առաջարկ ներկայացրած անդամները։
6.10.4. Խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ 6.7.4 և 6.7.7 կետերի։
6.10.5. Ձայների հավասարության դեպքում, հարցերը լուծվում են Խորհրդի նախագահի և Հաաստանում Ֆրանսիայի դեսպանի ընդհանուր համաձայնությամբ։
6.10.6. Խորհրդի նախագահի ընտրության և պաշտոնից ազատման որոշումներն ընդունվում են Խորհրդի ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
6.10.7. Համալսարանի վերակազմակերպման, ինչպես նաև կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) մասին որոշումները Խորհուրդն ընդունում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով :
6.10.8. Եթե Խորհրդի նիստի ընթացքում քննարկվում է Համալսարանի Խորհրդի անդամներից մեկի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքին կամ շահերին (մասնագիտական, ֆինանսական և այլ) վերաբերող հարց, ապա Խորհրդի այդ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
6.10.9 Խորհրդի նիստերն արձանագրվում են։ Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակից, որը ստորագրում են նիստին մասնակցած բոլոր անդամները։
 

6.11 Խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները,
բ) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը։ Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, Խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը։

6.12. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Խորհրդի պատվավոր անդամները։ Խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհվում է Խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ, այն անձանց, որոնք Խորհրդի գնահատմամբ մեծ աջակցություն են ցուցաբերել Համալսարանի աշխատանքներին վերջինիս նպատակների իրականացման համար և առանձնակի հաջողությունների են հասել Համալսարանի գործունեության ոլորտում։

6.13. Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ռեկտոր, որը վարում է Համալսարանի ընթացիկ գործերը և հաշվետու է Խորհրդին։

6.14. Ռեկտորը՝
1) ներկայացնում է Համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,
2) տնօրինում է Համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Համալսարանի անունից,
3) առանց լիազորագրի գործում է Համալսարանի անունից և տափս է լիազորագրեր. 4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային.
5) բացում է բանկային հաշիվներ.
6) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Համալսարանի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնա<