• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ռեկտորի ուղերձը

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 16 տարի շարունակ պատրաստում է մասնագետներ ֆինանսների, կառավարման, իրավունքի և մարքեթինգի ոլորտներում: Իր ակադեմիական գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցության արդյունքում այն այս տարածաշրջանի միակ ֆրանսիական համալսարանն է:

Հայաստանի և ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ն հեռանկարային ծրագրերի խորհրդանիշ է դարձել: 2015թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցը համալսարան ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններում համալսարանի կարևորությունը: ՀՖՀՀ-ն միշտ ցանկացել է հայկական կրթական համակարգում առանձնանալ իր տրամադրած կրթության պրոֆեսոնալիզմով և սոցիալ-տնտեսական միջավայրի հետ ունեցած կապերով:

ՀՖՀՀ-ն այսօր իրականացնում է ասպիրանտուրայի ծրագիր և կաջակցի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրականացնել  եվրոպական ստանդարտներին համապատասխան հետազոտություններ:

Ընդունվելով ՀՖՀՀ՝ դուք կկատարեք ճիշտ և գերազանց ընտրություն: Մեր արժեքները  ճանաչված են բոլորի կողմից և ընկած են ձեր մասնագիտական հմտությունների ձեռք բերման հիմքում: Մենք ձեզ կուղեկցենք նաև ձեր անձնական նախագծերի իրականացման գործընթացում Հայաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում:

Ընդունվելով ՀՖՀՀ՝ դուք կկատարեք որակյալ կրթության ընտրություն, որը ձեր առջև կբացի հարուստ մասնագիտական կարիերայի ուղի: Այդ մասին կարող են վկայել մեր 1600 շրջանավարտները, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում և միշտ գտնվում են սերտ կապի մեջ Հայաստանի և մեր համալսարանի հետ:

Ես միշտ ձեր կողքին եմ, ինչպես նաև հայ և ֆրանսիացի դասախոսական կազմը:

Կառուցենք միասին:

                                                                                  Ժան-Մարկ Լավեստ

ՀՖՀՀ ռեկտոր