Ուսանողական խորհուրդ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ուսանողական խորհուրդը ՀՖՀՀ ուսանողների ներկայացուցչական ինքնակառավարման մարմին է, որի կազմը ներկայացնում են ՀՖՀՀ ուսանողներից ընտրված և նշանակված անդամները: Համաձայն ՀՀ  օրենսդրության՝ Ուսանողական խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում է ՀՖՀՀ-ի կանոնադրությամբ և ղեկավար մարմինների որոշումներով: Ուսանողական խորհրդի կազմը ներկայացնում են ՀՖՀՀ-ի ուսանողներից ընտրված և նշանակված անդամները:

Ուսանողական խորհուրդը ներկայացնում և պաշտպանում է ուսանողների շահերը, նպաստում նրանց գիտակրթական, ստեղծագործական, բարոյական և ֆիզիկական զարգացմանը, համագործակցում է նաև ՀՀ և արտերկրի այլ  բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական կազմակերպությունների հետ:

Ուսանողական խորհուրդը համակարգում է համալսարանի տարածքում գործող ուսումնական ակումբների և միությունների աշխատանքները, կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցը, հանգիստը, հնարավորության դեպքում փորձում է բարելավել նրանց սոցիալական վիճակը, մասնակցում է ուսումնակրթական գործընթացի կազմակերպմանը և վերջինիս արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանը:

Ուսանողական խորհուրդն ապահովում է համալսարանում ուսանողական ինքնակառավարման և ուսանողական ինքնավարության գործընթացների ծավալումն ու զարգացումը:

Ուսանողական խորհուրդը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

« ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ » ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ