• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Օլգա Գրիգորյանը "No Hate Embassy" վերապատրաստման դասընթացի մասնակից

Սույն թվականի նոյեմբերի 15-ից 23-ը  ՀՖՀՀ-ի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Օլգա Գրիգորյանը մասնակցել է Վրաստանի Թելավի քաղաքում տեղի ունեցած  Erasmus+ ծրագրի "No Hate Embassy" վերապատրաստման դասընթացին: Ծրագիրը միավորել էր վեց երկրներից (Ֆրանսիա, Չեխիա, Հունաստան, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) 34 մասնակիցների՝ քննարկելու ատելության խոսքի հիմնախնդիրները, նրա դրսևորումները և դրա դեմ պայքարի միջոցները՝ ներպետական և միջպետական հարթություններում։ Մասնակիցները նաև սովորեցին, թե ինչպես պետք է ելույթ ունենալ հանրության առջև, օրինակ կոնֆերանսների, բանավեճերի ժամանակ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները կազմակերպեցին "We Can" կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում։

Սրտանց շնորհավորում ենք Օլգա Գրիգորյանին: