• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի ուսանող Ներսես Զեյնալյանը ''Լավագույն մեղադրական ճառ'' անվանակարգի մրցանակակիր

Սույն թվականի սեպտեմբերի 22-23-ը Աղվերանում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կազմակերպած քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլը: ՀՖՀՀ-ն ներկայացնում էր Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից կազմված «Lex Dominus» թիմը, որի անդամներն էին 3-րդ կուրսի ուսանողներ Լիանա Ղազարյանը, Ագնեսա Բադալյանը, Ժանետտա Ավետիսյանը, Նարեկ Խաչատրյանը և 4-րդ կուրսի ուսանող Ներսես Զեյնալյանը:

Դատախաղ-մրցույթի ժյուրին նախագահում էր  ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Դատախաղ-մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, Գերմանիայում Բրեմեն քաղաքի փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Էրիխ Յոսթերը: Եզրափակչում հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:

ՀՖՀՀ թիմի անդամ Ներսես Զեյնալյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում և պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից: 

Շնորհավորում ենք ուսանողներին և իրավաբանական ֆակուլտետի դեկան տիկին Յովսէփեանին: