• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ջոն Սթայնբեքի ''Սև լուսինը''

Հայաստանում ֆրանսիական համալսարանի բարձր հովանու ներքո սույն թվականին մայիսի 6-ին ԲեկՄար թատերախումբը Համազգային թատրոնում հանդես եկավ 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր հեղինակ Ջոն Սթայնբեքի «Սև լուսին» բեմադրությամբ՝ նպատակ ունենալով ոչ միայն կատարել իր առաջին քայլերը թատերական ասպարեզում, այլև խրախուսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացումը, ինչպես նաև միջազգային մշակույթի ինտեգրումը:

Երկրորդ աշխարհամարտի կիզակետ, Հյուսիսային Եվրոպա, հավանաբար Նորվեգիա: Հանկարծակիի բերված ածխահանքերով հարուստ ծովափնյա փոքրիկ քաղաքը շրջապատված է գերմանացիների կողմից՝ գնդապետ Լանսերի գլխավորությամբ և տեղաբնակ Քորելի օգնությամբ:

Զավթիչները տարբեր շահեր են հետապնդում. պատերազմի վետերան ծեր և վատատես գնդապետ Լանսերը գիտակցում է, որ թվացյալ հանդարտ քաղաքի գրավումը հեշտ չի լինելու: Զավթիչների թվում են հրամանատար Հանթերը, կապիտան Լոֆտը, ինչպես նաև երիտասարդ ռոմանտիկ լեյտենանտներ Տոնդերը և Պրակլը: Քաղաքացիական ճամբարում են գտնվում նաև քաղաքապետ Օրդենը, իր ընկեր բժիշկ Վինքերը, խոհարարուհի Անին, սպասավոր Ժոզեֆը և սպանված առաջին քաղաքացու կին Մոլին:

«Նախրի վերածված անձինք են միշտ հաղթում կռիվները և միայն ազատ մարդիկ՝ իրական պատերազմները»,-նշում է Սթայնբեքը իր ստեղծագործության մեջ:

Շնորհավորում ենք ԲեկՄար թատերախմբին հաջողված ներկայացման համար և մաղթում հաջողություններ գալիք նախաձեռնություններում: