• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Լիանա Ղազարյանը “ADV-ENT-ure: Joint-venture for ENTER ADVocacy!” ուսումնական ծրագրի մասնակից

ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ղազարյանը սույն թվականի նոյեմբերի 12-ից 18-ը մասնակցել է Ստրասբուրգի Եվրոպայի խորհրդի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած “ADV-ENT-ure: Joint-venture for ENTER ADVocacy!” ուսումնական ծրագրին: Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդական խորհուրդների և հասարակական կազմակերպությունների սոցիալական իրավունքի վերաբերյալ գիտելիքները և կարողությունները:

Սրտանց շնորհավորում ենք Լիանա Ղազարյանին: