• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի ուսանողները նվաճեցին «Լավագույն առաջընթաց» անվանակարգը

Նոյեմբերի 25-ից 27-ը Ծաղկաձորում կայացավ Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ, կազմակերպությամբ՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (International Committee of the Red Cross) հայաստանյան գրասենյակի: Դատախաղին մասնակցում էին Հայաստանիտարբեր բուհերի ուսանողներ, մագիստրոսներ։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայացնում էին Իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ՝ Մարիամ Մանուկյանը, Արուսյակ Պողոսյանը և Գրետա Սիմոնյանը։ Ուսանողները նվաճեցին «Լավագույն առաջընթաց» անվանակարգը։ Ժյուրիի մաս կազմում էին ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանը, ԵՊՀ դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, Սլավոնական համալսարանի դասախոս Լևոն Գևորգյանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արա Խզմալյանը: Ժյուրին բարձր գնահատեց նրանց պատրաստվածությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս բազում հաղթանակներ կգրանցեն։                      

Նորանո՜ր առաջընթացներ ձեզ, սիրելի ուսանողներ։