• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Համագործակցություն ՀՖՀՀ-ի ու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջև

Սույն թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա Համալսարանի ուսանողներին լայնորեն մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր նախագծերին:

Այս տարի «Ռոսգոստրախ» կրթաթոշակի մրցույթին առաջին անգամ մասնակցում էին նաև ՀՖՀՀ-ի ֆինանսներ ֆակուլտետի ուսանողները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին ՀՖՀՀ-ի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Սահակյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Մարոյանը: 2017-2018 ուստարվա ընթացքում կրթաթոշակ ստանալուց բացի, ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնել Ընկերության տարբեր բաժիններում և խորացնել իրենց գիտելիքները ապահովագրության ոլորտում:

ՀՖՀՀ-ի անձնակազմը շնորհավորում է իր ուսանողուհիներին և մաղթում նորանոր հաջողություններ: