Եվրոպական ծրագրեր

ՀՖՀՀ-ն համակարգում է եվրոպական Տեմպուս և Էրազմուս+  ծրագրերի նախագծերը  

2014 թվականից Հայաստանում ֆրանսիական համալսարանը համակարգում է ''Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում'' նախագիծը:  Ծրագիրը նպատակ ունի մշակել տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովմանն անհրաժեշտ համակարգ և մեխանիզմներ, որոնք կկիրառվեն Հայաստանում և Վրաստանում:

Ծրագրին մասնակցում են 19 հաստատություններ Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից, Միացյալ թագավորությունից, Վրաստանից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները: 

 

 

2016 թվականից Հայաստանում ֆրանսիական համալսարանը համակարգում է ''Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը'' (C3QA)  նախագիծը: Ծրագրի կոնսորցիումը ներառում է 20 հաստատություն Հայաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակի ապահովման կառույցներ և Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունները:

C3QA նախագծի նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում:

ՀՖՀՀ-ն ''Կրթություն, ուսուցում և հետազոտություն հանուն կայուն զարգացման'' ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ցանցի մաս է կազմում, որն այսօր համախմբում է աշխարհի 21 ֆրանկոֆոն համալսարանների: