Սենգորի ամբիոն

Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի առաքելությունը

Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցը ստեղծվել է 2003 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախկին ռեկտոր Միշել Գիյուի նախաձեռնությամբ: Ցանցի առաքելությունն է համախմբել ֆրանկոֆոն տարածքներ  ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիա կերտելու և առանձին-առանձին այն զարգացնելու համար:

 Իր կանոնադրության համաձայն՝ ցանցի առաքելությունն է՝

  1. տարածել պատմության, աշխարհաքաղաքականության, Ֆրանկոֆոն հաստատությունների և համագործակցությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ,
  2. անցկացնել ուսումնասիրություններ ֆրանկոֆոնիայի վերաբերյալ,
  3. անցկացնել ֆրանկոֆոն հասարակության և Ֆրանկոֆոնիայի զարգացման վերաբերյալ քննարկումներ,
  4. նպաստել ֆրանկոֆոն գործընկերների միջև համագործակցությանը:

Այսօր արդեն ունենալով 18 ամբիոն և 2 դիտորդ՝ ցանցը գործում է Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում:

Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի կայք

 

Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը

Իր ստեղծումից ի վեր (2011 թվականի մարտ)՝ Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի առաքելություններից է կատարել ֆրանկոֆոն ուսումնասիրություններ և հաստատել ֆրանկոֆոն համալսարանական համագործակցություններ: Առաքելության շրջանակում ամբիոնը կազմակերպում է համաժողովների շարք՝ հաճախ միջազգային, խաչաձև և իրավաբանական թեմաներով, ամբիոնին տալով իրավաբանական ուղղվածություն և հավատարիմ մնալով Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի միջազգային ցանցի կանոնադրությանը:

Ամբիոնը նախագահում է ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, համակարգում է ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, օգնականն է Օլյա Հարությունյանը, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական համակարգողը:

Գործառույթներ

Ֆրանկոֆոնիայի գործառույթների թվում են՝

  • հայկական  հաստատությունների հետ համագործակցություն ֆրանկոֆոն պատվիրակությունների այցերի ժամանակ,
  • ՀՖՀՀ անձնակազմի և դասախոսների համար ֆրանսերեն լեզվի դասընթացների կազմակերպում,
  • Դպրոցներում ֆրանսերենի ուսուցման խրախուսում,
  • համալսարանում ֆրանսերենի ուսուցման խորացում,
  • ՀՖՀՀ շրջանավարտների ցանցի մոբիլիզացիա,
  • MOOC Ֆրանկոֆոնիա 2016 (Թույլ է տալիս ուսանողների փաստաթղթերի վավերացումը: Մոտ 130 ուսանող ավարտել են MOOC-ը, այսպիսով Հայաստանը դարձնելով MOOC-ի համար ամենաակտիվ մասնակից երկիրը )

Ինչ վերաբերում է համաժողովների շարքին, նախորդ ուսումնական տարում իրավունքին առնչվող շատ խաչաձև թեմաներ են քննարկվել.

  • Ապրանքանշանների միջև տարբերությունը,
  • Փոխնակ մայրություն՝ Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի փորձը
  • Հայաստանի ձեռնարկությունների կառավարմանն առնչվող մարտահրավերներն ու խնդիրները,
  • Կեղծ դեղորայքը և մտավոր սեփականությունը,
  • Խորհրդարանական ուժի վերահսկողությունը,
  • Քաղաքացու ներգրավումը բնական ռիսկերի կանխարգելման գործընթացում,
  • Էլ-համբավ՝ իրավունքի և մարքեթինգի խաչասերում:

Կոնֆերանսների արդյունքները բավարար են. հնարավոր դարձավ Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը, միջառարկայական համեմատությունը, տարբեր երկրներում իրավունքի համեմատությունը, գիտահետազոտական աշխատանքների զարգացումը, ինչպես նաև ուսանողների հետաքրքրվածության աճը ծրագրի նկատմամբ: