• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի Օտար լեզուների ամբիոնի վարիչ Զարուհի Սողոմանյանը հանդես եկավ առցանց դասավանդման մասին զեկույցով

Սույն թվականի ապրիլի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Սևծովյան համալսարանի Կրթության և հումանիտար գիտությունների ամբիոնի կողմից կազմակերպված 7-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը արծարծում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրթությունը, լեզուն, գրականությունը, լեզվաբանությունը, անգլերենի դասավանդման մեթոդաբանությունը, ՏՏ կիրառումը դասավանդման գործընթացում և այլն:

ՀՖՀՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչ Զարուհի Սողոմոնյանը համատեղ զեկույցով հանդես եկավ  ''Առցանց դասավանդում՝ նու՞յնն է, ինչ ավանդական դասավանդումը'' արդիական թեմայով:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված նյութերը, որոնք հետազոտական աշխատանքի արգասիք են, տպագրվելու են համապատասխան պարբերականի տեսքով: