• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ դոկտորանտ Եվգենիա Մուրադյանը Բերգենում առողջապահական իրավունքի եվրոպական ասոցիացիայի 6-րդ համաժողովի մասնակից

Սեպտեմբերի 26-ից 29-ը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտորանտ Եվգենիա Մուրադյանը մասնակցել է Բերգենի համալսարանում (Բերգեն, Նորվեգիա) կայացած  առողջապահական իրավունքի եվրոպական ասոցացիայի 6-րդ համաժողովին: Համաժողովին մասնակցում էին բազմաթիվ դասախոսներ և դոկտորանտներ ԵՄ անդամ երկրներից:

Եվգենիա Մուրադյանի գիտական հոդվածը փոխնակ մայրության  իրավական կարգավորման  հիմնախնդիրների մասին էր:

ՀՖՀՀ-ն շնորհավորում է իր դոկտորանտին միջազգային գիտաժողովի շրջանակում հրապարակած աշխատանքի համար: