• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Սենատոր Քրիստոֆ Անդրե Ֆրասայի այցը ՀՖՀՀ

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՖՀՀ-ն հյուրընկալեց արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով զբաղվող սենատոր պարոն Անդրե Ֆրասային: Սենատորին ուղեկցում էին Հայաստանի և Վրաստանի ֆրանսիացիների հարցերով հյուպատոսական խորհրդական տիկին Լյուսին Բարդոնը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը:

Պարոն Սենատորը հանդիպեց ՀՖՀՀ դոկտորանտներին, հետաքրքիր քննարկում ծավալվեց թեզերի թեմաների ընտրության շուրջ, իսկ Դատական նիստերի դահլիճում Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան լսելու պարոն Սենատորի վարած հակիրճ դասախոսությունը: