• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Փարիզի ակադեմիայի ռեկտորի այցը Հայաստանում ֆրանսիական համալսարան

Սույն թվականի նոյեմբերին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի հրավերով Երևան այցելեց Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր Ժիլ Պեկուն:

Փարիզի ակադեմիան Փարիզ քաղաքի  դպրոցական և համալսարանական կառույց է, որը համակարգում է 2017-2018թթ. տվյալներով 1124 դպրոցների  (327 375 աշակերտ) և 25 բարձրագույն ուսումնական հաստատությունների (337 906 ուսանող, որոնցից 60 000 օտարերկրացի) գործունեությունը: Ակադեմիայի ռեկտորը նշանակվում է Հանրապետության նախագահի կողմից և սահմանում այս հաստատությունների կրթական քաղաքականությունը և համակարգում նրանց գործունեությունը (շուրջ 28 000 աշխատակից):

Նոյեմբերի 2-ին  պարոն Պեկուն Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Փարիզի ակադեմիայի պատվիրակության և Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ, ՀՖՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեքսի Գովցյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան: Համալսարանում ակադեմիայի ռեկտորը հանդես եկավ «Սորբոնը և ֆրանսիացի մտավորականները և համախմբում հանուն հայերի 19-րդ դարի վերջում» թեմայով ֆրանսերեն դասախոսությամբ: