• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի ուսանողների այցը ՛՛Փաբլիսիս Արմենիա՛՛ գովազդային գործակալություն

«Գովազդ» առարկայի շրջանակում ՀՖՀՀ-ի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները ֆակուլտետի  դեկան Նաիրա Հայրապետյանի և դասախոս ու «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ այցելեցին «Փաբլիսիս Արմենիա» գովազդային գործակալություն, որը հանդիսանում է ֆրանսիական միջազգային «Փաբլիսիս Գրուպի» մաս: «Փաբլիսիս Արմենիա» գործակալության  գործադիր տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ուսանողներին ներկայացրեց գործակալության պատմությունը, կառուցվածքն ու կատարած աշխատանքները, ինչպես նաև ցանցային գործակալության գործունեության առանձնահատկությունները:

Հայկական և միջազգային շուկաներում իրականացվող դասական և նորարարական գովազդային արշավների ներկայացման միջոցով ուսանողները ծանոթացան գովազդային արշավի պատրաստման փուլերին:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում «Փաբլիսիս Արմենիա» գործակալությանը սերտ համագործակցության համար: