• UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

«Դուալ կրթության կազմակերպումը» թեմայով աշխատաժողով

Հայաստանում ֆրանսիական համալսարանում 2016 թվականից տեղայնացվել է ֆրանսիական «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատի ծրագիրը: Նման մասնագիտացումը բակալավրիատի 4-րդ կուրսում հնարավորություն է տալիս ուսանողների մոտ ձևավորել գործատուների պահանջներին համարժեք մասնագիտական գիտելիքներ և կարողություններ: «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատի ծրագիրը իրականացվում է բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ, որի կարևոր բաղադրիչն է ուսանողների չորսամսյա արտադրական պրակտիկան՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն:

Նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր աշխատաժողով՝ ներկայացնելու ձեռնարկությունների հետ համատեղ իրականացվող դուալ կրթության ֆրանսիական փորձը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Աշխատաժողովի ընթացքում դուալ կրթության կազմակերպման իրավական, մանկավարժական և ֆինանսական ֆրանսիական փորձը ներկայացրին երեք ֆրանսիացի փորձագետներ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի Կրթության և աշկերտության վարչության Կրթություն աշխատանքի համար բաժնի պատասխանատու Մյուրիել Հասենֆրացը, Աշկերտների շարժունակության ծրագրի պատասխանատու Իզաբել Բոնժուրը և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի, «Iaelyon» կառավարման դպրոցի, Լիոնի «Բանկ և ֆոնդային բորսա համալսարանական կենտրոնի» տնօրեն Ժան-Բատիստ Կարտիեն:

Միջոցառումը ֆինանսավորվում էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ելույթների և խորհուրդների համար: Դուալ կրթության կազմակերպումը Հայաստանի համար կարևոր է ձեռնարկությունների և համալսարանական կրթական կենտրոնների համագործակցության, ինչպես նաև երիտասարդ շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում: