• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

«Կանանց դերի ուժեղացումը սոցիալական ու տնտեսական կյանքում » իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկում

Սույն թվականի նոյեմբերի 21-ին  Հայաստանում ֆրանսիական համալսարանում  տեղի ունեցավ «Կանանց դերի ուժեղացումը սոցիալական և տնտեսական կյանքում » թեմայով քննարկում: Այն համատեղ կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպես օրինակ կանանց մասնակցությունը սոցիալական զարգացմանը, աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարությունն ապահովելու գործընթացում հանդիպող մարտահրավերները, կանանց տնտեսական ուժեղացումը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց կանանց դերի բարձրացումը սոցիալական ու տնտեսական կյանքում և վերահաստատեց իր կառույցի պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու այդ գործընթացին:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ իրենց երկրում ևս կանանց ու տղամարդկանց հնարավորությունները հավասար չեն և այդ պատճառով անհրաժեշտ է համատեղել ուժերը:

Համաժողովը համախմբել էր մի շարք փորձագետների, ինչպիսիք են  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչ Մհեր Մանուկյանը,  «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերության տնօրեն Փառանձեմ Գևորգյանը և «Վիննետ Հայաստան» միության նախագահ Ռուզաննա Տոռոզյանը: Բանախոս կանայք  ներկայացրեցին հաջողության իրենց պատմությունները և պատասխանեցին ուսանողների հարցերին:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին այս հետաքրքիր քննարկման համար: