• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Մեդալների հանձնում ՀՖՀՀ-ում

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց ՀՖՀՀ-ում Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Գիյոմ Ռուսսեին և ՀՖՀՀ արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին Հայաստանում ֆրանսիական համալսարանի կրթական ոլորտում իրենց ունեցած ներդրման համար:

Հուշամեդալի շնորհման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
ՀՖՀՀ-ն շնորհավորում է պարոն Գիյոմ Ռուսսեին և պարոն Արայիկ Նավոյանին և նրանց մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ: