• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

2017-2018 ուսումնական տարվա մեկնարկ / ՀՖՀՀ՝ միշտ գրավիչ համալսարան ուսանողների համար

ՀՖՀՀ-ում մեկնարկեց ևս մեկ նոր ուսումնական տարի: Ամառային արձակուրդներից հետո համալսարանը կրկին լցվեց ուսանողներով: Համալսարանի ուսանողների շարքերը համալրվեցին 226 նորեկներով՝ համակված ուսման մեջ հաջողության հասնելու և համալսարանի կյանքում ներգրավվելու մեծ ցանկությամբ:

Համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ ՀՖՀՀ-ն միակ համալսարանն է Հայաստանում, որն իր ուսանողներին շնորհում է 2 դիպլոմ՝ հայկական պետական դիպլոմ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական պետական դիպլոմ: Բոլորն էլ քաջատեղյակ են, որ ՀՖՀՀ-ի դիպլոմները շատ գնահատված են հայաստանյան աշխատաշուկայում: Եթե համալսարանի շրջանավարտների 8%-ն է շարունակում ուսումը (հիմնականում մագիստրատուրայում), ապա ավելի քան 80%-ն աշխատանք ունի:

Մենք ձեզ կուղեկցենք ձեր մասնագիտական նախագծերի իրականացման գործընթացում:

Բարի գալուստ բոլորին: