• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Մեդալների հանձնում ՀՖՀՀ-ում

Սույն թվականի մայիսի 31-ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին և ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին Հայաստանում ֆրանսիական համալսարանի կրթական ոլորտում իրենց ունեցած մեծ ներդրման համար: Հուշամեդալի շնորհման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

ՀՖՀՀ-ի աշխատակազմը միանում է ռեկտորի շնորհավորանքներին՝ մաղթելով նորանոր մասնագիտական հաջողություններ: