• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի շրջանավարտների ընդունելությունը Ֆրանսիայի դեսպանատանը

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի դեսպանատանն ընդունեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին: Դեսպանի պաշտոնավարման ավարտին սա վերջին հանդիպումն էր շրջանավարտների հետ:

 

Մեջբերում դեսպանի ելույթից.

«Ուրախ եմ մեկնումից առաջ ձեզ հետ անցկացնել այս երեկոն, սիրելի՛ ՀՖՀՀ-ի շրջանավարտներ, քանի որ դու՛ք եք ֆրանս-հայկական համագործակցության փարոսը և այս երկրի երիտասարդությունն ու ապագան:

Նախորդ տարի ՀՖՀՀ-ի շրջանավարտների հետ առաջին հավաքույթի ժամանակ շրջանավարտները դեռ 1400-ն էին: Իսկ այսօր դուք արդեն 1700-ն եք, և 2017թ. հարցման արդյունքները փաստում են ՀՖՀՀ-ի շրջանավարտների աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշը՝ մագիստրատուրան ավարտածների 98%-ն աշխատում է: Դուք ներկայացնում եք ոչ միայն շրջանավարտների, այլև մասնագետների ցանց, ովքեր այս երկրի զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն: Ահա թե ինչի համար է կարևոր ստեղծել նախաձեռնող այս համակարգը: Շնորհավորում եմ բոլորիս երեք շաբաթ առաջ կազմավորված Շրջանավարտների ասոցիացիայի ստեղծման առիթով և առաջին նախագահին՝ Լենա Գյուլխասյանին ընտրելու կապակցությամբ: Ասոցիացիայի կանոնակարգն արդեն մշակված է, և գրանցումը, որպես հասարակական կազմակերպություն, ընթացքի մեջ է: Հաջորդ փուլը կլինի ասոցիացիային անդամագրումը: Հորդորում եմ այսօր ներկա բոլոր շրջանավարտներին ակտիվորեն մասնակցել նոր ասոցիացիայի գործունեությանը:

Եվ վերջապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներկա բոլոր գործընկերներին, որոնք կրթաթոշակներ շնորհելով, պրակտիկաներ կազմակերպելով կամ այլ նախաձեռնություններով նշանակալի աջակցություն են ցուցաբերում համալսարանին:

Բարի մեկնարկ ՀՖՀՀ-ի շրջանավարտների ասոցիացիային և հաճելի երեկո բոլորին»: