• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Հարցեր ֆրանկոֆոն ուսանողների համար / Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՖՀՀ-ում

Ֆրանկոֆոն օրերի շրջանակում սույն թվականի մարտի 31-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը և համալսարանի ֆրանսերենի ամբիոնը կազմակերպեցին «Հարցեր ֆրանկոֆոն ուսանողների համար» ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Մրցույթին մասնակցում էին ֆրանկոֆոն ուսանողներ ՀՖՀՀ-ից, Հայ-ռուսական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանից:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՖՀՀ-ի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, Հայ-ռուսական համալսարանի ֆրանսերեն լեզվի դասախոս Ռիտա Զախարովան, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի դասախոս Վահան Զաքարյանը, ՀՖՀՀ-ի ֆրանսերեն լեզվի դասախոս Տաթևիկ Գրիգորյանը և ՀՖՀՀ-ի ֆրանսերենի ամբիոնում կամավոր Մաքսանս Դասովիլը:

4 ուսանողից բաղկացած 5 թիմ մրցեցին 2 փուլով՝ պատասխանելով Ֆրանսիային, ֆրանկոֆոնիային և ֆրանսիական մշակույթին վերաբերող հարցերին:

Շնորհավորում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմին 3-րդ տեղը զբաղեցնելու համար, Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թիմին՝ 2-րդ տեղը զբաղեցնելու համար և ՀՖՀՀ-ի թիմին՝ պատվավոր 1-ին տեղը գրավելու համար: Մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով և մրցանակներով:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանին, ուսանողներ Քրիստինա Անթառանյանին, Սերգեյ Գասպարյանին և կամավոր ուսանողներին այս գեղեցիկ միջոցառումն իրականացնելու համար, ինչպես նաև շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Կեցցե՛ ՀՖՀՀ-ի թիմը: Կհանդիպենք հաջորդ տարի: