• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի 4 ասպիրանտները՝ Լիոնում ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի պատվին տրված պետական ընթրիքի հյուր

ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբին և Լիոնում գտնվող ՀՖՀՀ ասպիրանտներ Գոհար Սարգսյանը, Երանուհի Յանդյանը, Եվգենյա Մուրադյանը և Գոռ Գյուլխասյանը Լիոնի քաղաքապետարանում հրավիրված էին մասնակցելու ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի պատվին տրված պետական ընթրիքին:

Ելիսեյան պալատում պաշտոնական այցից և միջկառավարական համաձայնագրերի ստորագրումից հետո սույն թվականի մարտի 9-ին, ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Լիոն և հանդիպեց Լիոնի քաղաքապետ պարոն Ժերար Կոլոմբին: Նախագահը ողջունեց Լիոնի քաղաքապետարանի՝ հատկապես կրթական ոլորտում համալսարանական համագործակցությունը Հայաստանի հետ, ինչից հետո այցելեց Բելկուրի հրապարակ՝ ծաղկեպսակ դնելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

ՀՖՀՀ-ն հպարտ է, որ իր 6 ասպիրանտներից 4-ը (2-ը՝ կառավարման, 2-ը՝ իրավաբանական գիտությունների) ասպիրանտական թեզի շրջանակում գտնվում են Ֆրանսիայում՝ իրենց դոկտորական դպրոցների կողմից կազմակերպված սեմինարներին և վերապատրաստումներին մասնակցելու, գիտահետազոտական լաբորատորիաներում աշխատելու և համապատասխան ոլորտների ասպիրանտների և մասնագետների հետ փորձով փոխանակվելու նպատակով: Նշենք, որ նրանց ասպիրանտական թեզերը ֆինանսավորվում են Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության, ՀԲԸՄ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային ինստիտուտի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանսիայի կառավարության կողմից: