• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

2017-2018 ուստարվա Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի կոնֆերանսների առաջին նստաշրջանը

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի կոնֆերանսների առաջին նստաշրջանը «Իրավունք և առևտուր» ֆրանսիական ՀԿ-ի հետ համագործակցաբար: Կազմակերպության բազմաթիվ ներկայացուցիչներ էին ժամանել Երևան, այդ թվում՝ նախագահ տիկին Գաշուշա Կուղեժեն և  պարոն Ռոյ Առաքելյանը, ով լավ ճանաչում է համալսարանը և ՀՖՀՀ-ի ուսանողներին պրակտիկայի է ընդունում փարիզյան իր գրասենյակում:

Ուշագրավ ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրավունքի բնագավառում ծավալվող համագործակցության կարևորությունը: Շատ կարևոր հանգամանք ՀՖՀՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների համար:

Տիկին Յովսէփեանն իր ելույթում ընդգծեց նաև Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի առաքելությունները և նման կոնֆերանսի նշանակությունը մեր ուսանողների և ասպիրանտների համար: