• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Բաց դռների օր ՀՖՀՀ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հյուրընկալեց հայաստանյան դպրոցների ավելի քան 150 աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Պարոն ռեկտորը իր խոսքում անդրադարձավ համալսարանում տիրող կարգապահության և որակի պահանջին: Նա ներկայացրեց նաև նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որն իր դռները կբացի ուսանողների առջև 2018թ. սեպտեմբերին:

Այնուհետև համալսարանի ընդունելության ընթացակարգի, նախապատրաստական դասընթացների մասին տեղեկատվությունը ներկայացրեց արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, իսկ ուսումնական վարձերի, անվճար տեղերի և տրամադրվող սոցիալական օգնության մասին՝ ՀՖՀՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, հանդիպելու ֆակուլտետների դեկանների, դասախոսների հետ և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: