• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Փարիզի փոխքաղաքապետ Պոլին Վերոնի այցը Հայաստանում ֆրանսիական համալսարան

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Փարիզի փոխքաղաքապետ Պոլին Վերոնն այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու ուսանողներին և աշխատակազմին:

«Համալսարանի և ուսանողների համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել այս համալսարանում, որը բանիմաց մասնագետներ է պատրաստում, և որտեղ գտնվում է Հայաստանում Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը», - այսպես սկսեց իր խոսքը ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Ռեկտորն առաջարկեց համագործակցել գիտահետազոտական աշխատանքների, կառավարման արդիականացման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման շուրջ:

«Պարոն դեսպան, պարոն ռեկտոր, տիկնայք և պարոնայք, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Հաճելի է օրը սկսել նման  երիտասարդների հետ: Ես և իմ գործընկերներն այստեղ ներկայացնում ենք Փարիզի քաղաքապետարանը և պատրաստ ենք զրուցել տարբեր հարցերի շուրջ: Փարիզը հայտնի է որպես երիտասարդներին ջերմորեն հյուրընկալող քաղաք», - ասաց տիկին Վերոնը:

Փոխքաղաքապետը հետաքրքիր զրույց ունեցավ ուսանողների հետ և նշեց, որ նրանք փայլուն ֆրանսերեն են խոսում: