• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենը՝ ՀՖՀՀ-ում

Սույն թվականի հունվարի 19-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը պատիվ ունեցավ հյուրընկալելու տիկին Ֆլորանս Մանժենին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ:

Մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար տիկին Ֆլորանս Մանժենը ծանոթացավ համալսարանի գործառույթներին, այնուհետև ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը նրան ներկայացրեց ՀՖՀՀ-ի ընթացիկ ծրագրերը՝ հատկապես մաթեմատիկայի և տեղեկատվության գծով նոր ֆակուլտետի բացման գաղափարը:

ՀՖՀՀ-ի 6 ասպիրանտները տիկին Մանժենին ներկայացրին իրենց գիտական թեզերի թեմաները, որոնք իրականացվում են Լիոն 3-ի և Կլերմոն-Օվերնի դոկտորական դպրոցների հետ համագործակցաբար: Թեզերի թեմաները շատ տարբեր էին և առնչվում էին Հայաստանի համար կարևոր իրավական և տնտեսական բնագավառներին:

Պարոն դեսպանը և տիկին Մանժենը շնորհակալություն հայտնեցին ՀՖՀՀ-ի անձնակազմին և ուղևորվեցին Ֆրանսիական դպրոց, որի տնօրենն է պարոն Մարտեն Բեկերը: