• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ն՝ Եվրոպայի օրերի մասնակից

Սույն թվականի հունիսի 2-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը Հյուսիսային պողոտայում մասնակցեց Եվրամիության պատվիրակության կողմից Եվրոպայի օրերի շրջանակում կազմակերպված Տեղեկատվական ցուցահանդեսին: Դիմորդների մասնագիտական կողմնորոշումը և համալսարանական կրթության ընտրությունը շատ կարևոր են դիմորդների և նրանց ընտանիքների համար:

ՀՖՀՀ-ն մասնակցում էր ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով ապագա դիմորդներին և նրանց ընտանիքներին առաջարկել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերը, ներկայացնել Ֆրանսիական համալսարանի առանձնահատկությունները, շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշները, ինչպես նաև կարևոր մանրամասներ հաղորդել դիպլոմների և 2018-2019 ուստարվա ընդունելության վերաբերյալ: