• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի ունեցավ ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովը: Համաժողովի քննարկման թեմաներն էին գյուղատնտեսությունը, կրթությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և քաղաքային ենթակառուցվածքները: Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայացված էր վերջին 2 աշխատանքային խմբերում:

ՀՖՀՀ-ի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի ելույթի թեման էր նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտում և տեղական իշխանությունների դերը այդ ոլորտում: Մասնակիցները ներկայացրին, թե ինչպես նորագույն տեխնոլոգիաները կարող են խթան հանդիսանալ Ֆրանկոֆոնիայի զարգացման համար: Քննարկվեցին նաև տեղեկատվական սեկտորի զարգացման և մասնագիտական լուծումներ գտնելու ուղիները, ինչպես նաև ավանդական համակարգի դերը արտասահմանյան գրավիչ բուհերում: