• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Լիոն քաղաքի պատվիրակությանը

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ողջունեց հյուրերին, ներկայացրեց համալսարանը, հանդիպման ձևաչափը և խոսքը փոխանցեց ՀՖՀՀ-ի ասպիրանտներին, ովքեր հակիրճ ներկայացրին իրենց գիտահետազոտության թեմաները:

Պարոն Քեփենեկյանը բարձր գնահատեց ասպիարնտների գիտական աշխատանքների ներկայացման որակը, շնորհակալություն հայտնեց ռեկտորին և համալսարանի անձնակազմին, որոնց շնորհիվ այդ ամենը հնարավոր է դառնում: Պարոն Քեփենեկյանը և պատվիրակության անդամները մտքեր փոխանակեցին ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության և տեղական կառավարման մարմինների տեսլականի շուրջ: