• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն դիմավորեց իր առաջին դիմորդին

Սույն թվականի մայիսի 15-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում մեկնարկեց 2017-2018 ուստարվա ընդունելության գործընթացը:

Ձևավորված ավանդույթի համաձայն համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը առաջին դիմորդին համալսարանի լոգոյով հուշանվեր նվիրեց և հաջողություն մաղթեց գալիք ընդունելության քննություններում: Այս տարի նվերի հասցեատերը թիվ 119 դպրոցի աշակերտ Մարտին Մակարյանն էր: Նա շնորհակալություն հայտնեց ռեկտորին բարեմաղթանքների համար: Բարի գալուստ ապագա դիմորդներին: