• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի ուսանողները մասնակցեցին 2017 թվականի սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովին

2017 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի 5 ուսանող ակտիվորեն մասնակցեցին «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովի կազմակերպչական և թարգմանչական աշխատանքներին: Համաժողովը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ և նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի, Կովկասի, ԱՊՀ երկրների և Մերձավոր Արևելքի միջամտային սրտաբանության ոլորտում մասնագիտացած բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ժոնաթան Լաքոտը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նույնպես մասնակցեցին համաժողովին:

Նմանատիպ կամավորական աշխատանքներն օգնում են մեր ուսանողներին զարգացնել լեզվական և կազմակերպչական հմտությունները, ինչն էլ նպաստում է ավելի արագ հարմարվել մասնագիտական միջավայրին:

Հարկ է նշել, որ «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» կազմակերպությունը ՀՖՀՀ-ի պրակտիկայի կարևոր գործընկերներից է: Սրտաբան, «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» կազմակերպության փոխնախագահ դոկտոր Ավեդիս Մատիկյանի և Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցի համակարգող Միշել Սենոյի աջակցությամբ համալսարանի ուսանողները պրակտիկա են անցնում Գորիսում և Մարսելում: