• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հանդիպումը ՀՖՀՀ-ի ուսանողների հետ փախստականների իրավունքների պաշտպանության թեմայով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպում է տարբեր բուհերի ուսանողների՝ Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության թեմայով իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՖՀՀ-ի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպելու ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ Նաիրա Մարությանի և Սերգեյ Ղազինյանի հետ: ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ներկայացուցիչ տիկին Մարությանը ներկայացրեց ՓԳՀ-ի լիազորությունները, փախստականների և ապաստան հայցողների հիմնական իրավունքները, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից Հայաստանում իրականացրած ծրագրերը: Պարոն Ղազինյանը   ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, օրենսդրական դաշտը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու սկզբունքները, փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության ոլորտում պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքը:

Քննարկված թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրին ուսանողների շրջանում:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բանախոսներ տիկին Մարությանին և պարոն Ղազինյանին հետաքրքիր և բովանդակալից կոնֆերանսի համար: