• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ ռեկտորի հանդիպումը դասախոսների հետ

Սույն թվականի հունվարի 18-ին իր ղեկավարման ընթացքում երկրորդ անգամ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը հանդիպում էր կազմակերպել դասախոսական կազմի հետ:

Ռեկտորն իր լավագույն մաղթանքները հղեց դասախոսներին 2017 թվականի համար.

«Շատ ուրախ եմ, որ իմ կողքին կան մարդիկ, որոնք ապահովում են այս համալսարանի դասավանդման որակը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր դասախոսներին, առանց ձեզ համալսարանն այսքան առաջադեմ չէր լինի»:

Պարոն Լավեստն ամփոփեց 2016 թվականին համալսարանի իրականացրած երկու մեծ ծրագրերը՝ ՀՖՀՀ-ի բոլոր շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ ցուցանիշների հավաքագրումը և ասպիրանտուրայի ներդրումը: Ռեկտորը նաև ներկայացրեց նոր կրթական ծրագրի ներդրման գաղափարը, որն ունենալու է մաթեմատիկական, վիճակագրական և տեղեկատվական ոլորտի ուղղվածություն: