• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ռուսերեն լեզվի առաջին միջֆակուլտետային մրցույթը ՀՖՀՀ-ի առաջին կուրսեցիների մասնակցությամբ

Սույն թվականի մարտի 1-ին ՀՖՀՀ-ում անցկացվեց ռուսերեն լեզվի մրցույթ, որին մասնակցում էին ռուսերեն լեզվի կիսամյակային քննությանը 19.5 միավորից ավել ստացած բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի 13 ուսանող: Մրցույթի հիմնական նպատակն էր բարձրացնել համալսարանում ռուսերեն լեզվի ուսուցման մոտիվացիան: Ժյուրիի կազմում էին ՀՖՀՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Զարուհի Սողոմոնյանը, ռուսերեն լեզվի ամբիոնի վարիչ Գուրգեն Բարիկյանը և ռուսերեն լեզվի դասախոսներ Լայմա Կունդրատսը, Ռուզաննա Օրդուխանյանը և Նաիրա Ազարյանը:

ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը հավաստագրեր հանձնեց մասնակիցներին՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով համալսարանի կրթական ծրագրերում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

Ռուսերեն լեզվի դասախոսները մրցույթի հաղթողներին համաշխարհային գրականության դասականների գրքեր հանձնեցին:

Մրցույթում Անի Հակոբյանը զբաղեցրեց 1-ին տեղը, Անետա Բաղդասարյանը՝ 2-րդ, իսկ Միքայել Անուշավանյանը՝ 3-րդ տեղը: