• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

«Բրեքսիթ՝ Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրոպական միությունից» թեմայով դասախոսություն ՀՖՀՀ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում իրավաբանական ֆակուլտետի ուսանողները  բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու «Բրեքսիթ` Միացյալ Թագավորության (ՄԹ) դուրս գալը Եվրամիությունից» թեմայով դասախոսության: Դասախոսությունը վարում էր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հանրային իրավունքի դասախոս Էֆթիմյա Լեքուն:

Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից քննարկման առարկա է՝ սկսած 1973 թվականից, երբ ՄԹ-ը միացավ ԵՄ-ին նախորդող Եվրոպական տնտեսական միություն (ԵՏՄ): Այդ դեպքը դարձավ իրականություն 2016 թվականի հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի ժամանակ, երբ բնակչության 51,89 %-ը քվեարկեց, որ Միացյալ Թագավորությունը դուրս գա ԵՄ-ից։  Առաջին անգամն է, որ Եվրամիության անդամ երկրի բնակչությունը քվեարկում է  ի օգուտ  Եվրամիությունից դուրս գալու: Աննախադեպ իրավիճակ. ՄԹ-ի հեռացումը Եվրամիությունից, որը նախատեսված է  2019թ. մարտի 29-ին Եվրամիության և Միացյալ Թագավորությունների միջև համաձայնագրի բացակայության դեպքում, բավականին բարդ գործընթաց է և անվստահության աղբյուր կդառնա  Եվրամիության քաղաքացիների, ձեռնարկությունների, միջազգային գործընկերների համար:

Ինչպիսի՞ն կլինի Եվրամիության 27 անդամ երկրների և Միացյալ Թագավորության ապագան բրեքսիթից հետո: Արդյո՞ք բրեքսիթը առիթ կհանդիսանա եվրոպական կառույցը նոր հիմքերի վրա դնելու համար: Այս և նմանատիպ այլ հարցեր քննարկվեցին դասախոսության ընթացքում:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում Էֆթիմյա Լեքուին այս հետաքրքիր դասախոսության համար: