• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն՝ ''ԴիջիԹեք էքսպո-2017'' տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից

Սույն թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեց ամենամյա «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 150 կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեդիայից, Ավստրիայից և այլն: Մամուլի տվյալներով այս տարի «ԴիջիԹեք էքսպո»-ն ունեցել է  ավելի քան 70 000 այցելու: Ցուցահանդեսին ՀՖՀՀ-ն պաշտոնապես ներկայացրեց իր նոր` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը: Բազմաթիվ այցելուներ մոտեցան համալսարանի տաղավարին տեղեկատվություն ստանալու, հարցեր ուղղելու և ուսանողների հետ զրուցելու համար:

Արդյո՞ք նոր ֆակուլտետն ավարտողները ևս ֆրանսիական դիպլոմ կստանան: Տաղավարում ներկա մեր բոլոր ուսանողներն այցելուներին  բացատրում էին, որ շնորհիվ համալսարանի նոր գործընկեր Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանի, որն ի դեպ  Էյրբասի արտադրության քաղաքն է, այս ֆակուլտետի շրջանավարտները ևս ֆրանսիական դիպլոմ կստանան:

Համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը շնորհակալություն է հայտնում ՀՖՀՀ-ն «ԴիջիԹեք էքսպո-2017»-ին ներկայացման աշխատանքներում ներգրավված  բոլոր ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին, Հասարակայնության հետ կապերի և տեխնիկական  բաժինների աշխատակիցներին և հատկապես մարքեթինգի և ինֆորմատիկայի ֆակուլտետների դեկաններին: