• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Հարցազրույց Ստեֆան Կենդերյանի հետ

Գործակալության տնօրեն

ՀՖՀՀ-ում դասավանդում է «Բանկային և ապահովագրական ոլորտում հաճախորդի կարիքների վերլուծություն և համակարգային մոտեցում» առարկան

Առաջին անգամ եմ այցելում Հայաստան: Չգիտեի, որ կա Հայաստանում ֆրանսիական համալսարան: Այդ մասին տեղեկացա, երբ պարոն Ժան-Բատիստ Կարտիեն ինձ առաջարկեց դասավանդել ՀՖՀՀ-ում: Սկսեցի տեղեկություն հավաքել համալսարանի մասին,  ուսումնասիրեցի կայքը և տեսա, որ ՀՖՀՀ-ն և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը ակադեմիական գործընկերներ են, ավելին, իմացա նաև, որ նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է համալսարան: Եվ երբ եկա համալսարան, ամեն ինչ գրեթե այնպես էր, ինչպես և պատկերացրել էի:

Ծագումով հայ լինելով՝ երբևէ  հնարավորություն չեմ ունեցել այցելել Հայաստան: Եվ այժմ կարծես վերադարձել եմ ակունքներիս, ինչ-որ ջերմություն կա այս երկրում:

Պետք է խոստովանեմ, որ երբևէ չեմ դասավանդել ֆրանսիական համալսարաններում, միշտ մասնագետներ եմ վերապատրաստել: Ավելի հասկանալի լինելու համար բացատրեմ, թե ինչ է դա իրենից ներկայացնում: 2010 թվականից գործակալության տնօրեն եմ: Ֆրանսիայում տարածված է մասնագիտական վերապատրաստումը՝ ուսանողը սովորում է և միաժամանակ կես դրույքով աշխատանքային պայմանագիր ունի: Երբ ուսանողն իր վերապատրաստումն անցնում է որևէ բանկում, նա ղեկավար է ունենում, ով վերահսկում է նրա գործունեությունը, հանձնարարություններ է տալիս, վերապատրաստում է, նպաստում վերջինիս  մասնագիտական աճին: Ես ինքս եղել եմ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ուսանողների ղեկավարը: Տարվա վերջում ուսանողը կառուցվածքային ծրագիր է ներկայացնում և նախապաշտպանում համալսարանի և բանկի մասնագետների ներկայությամբ: Ֆրանսիական համալսարանի ուսանողներով հիացած եմ, նրանք հետաքրքրված են իրենց մասնագիտությամբ, ծանոթ են աշխատաշուկային և գործակալության գործունեությանը: Բայց և անպես դյուրին չէ հետևել տեխնիկական բառապաշարով հագեցած ֆրանսերեն լեզվով դասախոսությանը: Շատ անգամներ  եմ վերափոխել իմ դասախոսությունը՝ օգտագործելով պակաս տեխնիկական բառապաշար, որպեսզի ուսանողներն ավելի լավ ընկալեն դասախոսության նյութը:

Խորհուրդ կտայի Ֆրանսիական համալսարանի ուսանողներին շարունակել աշխատել իրենց ֆրանսերենի վրա և բաց մնալ հասարակության առջև: Աշխատանքում հաջողության հասնելու համար պետք է լինել դինամիկ և մոտիվացված: ՀՖՀՀ-ի ֆինանսների ֆակուլտետում դասավանդում եմ բանկային տեխնիկա բանկերի առևտրային բաժիններում աշխատելու համար: Եվ հիմքում իհարկե դինամիկան է, մոտիվացիան և ցանկությունը:

Եթե ֆինանսների ֆակուլտետի ուսանողներն աշխատեն իրենց ֆրանսերենի վրա, հետևեն իմ և մյուս դասախոսների խորհուրդներին, կունենան իրենց երազած աշխատանքը, քանի որ Բանկային գործ և ապահովագրություն մասնագիտացմամբ բակալավրիատի դիպլոմը պահանջված է աշխատաշուկայում: Ֆրանսիայում բակալավրիատի կամ մագիստրատուրայի մասնագիտացված դիպլոմ ունեցող շրջանավարտները համալսարանն ավարտելիս անմիջապես աշխատանք են գտնում, քանի որ իրենք ինտեգրման ժամանակաշրջանի կարիք չունեն: Նրանք գործառնական են, և բանկի համար դա շատ հարմար է, ահա թե ինչու այս դիպլոմը գնահատված է Ֆրանսիայում:

Վերջում կցանկանայի ավելացնել նաև, որ հայերը շատ հյուրընկալ են, ժպտադեմ և պատրաստակամ: