• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Թովմաս Թովմասյանի անվան լսարանի բացում ՀՖՀՀ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում  տեղի ունեցավ համալսարանի նախկին դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Թովմաս Թովմասյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը՝ ընտանիքի անդամների,  գործընկերների և  նախկին ուսանողների ներկայությամբ:

Այս առիթով գրված իր նամակում համալսարանի նախկին ռեկտոր Պոլ Ռուսեն նշում է, որ պարոն Թովմասյանը ՀՖՀՀ-ում ջանք չէր խնայում իր ուսանողներին կրթելու և վերապատրաստելու համար, այդ թվում նաև` իր գործընկերներին: Նրա ուսանողներից շատերն այժմ դասավանդում են Հայաստանի տարբեր համալսարաններում և անշուշտ` ՀՖՀՀ-ում:

Թովմաս Թովմասյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը վերապահված էր պարոն Թովմասյանի թոռնիկին՝ Թովմաս Թովմասյան կրտսերին: Բացմանը ներկա էին  նաև պարոն Թովմասյանի որդին՝ Արշակ Թովմասյանը և Մանուկ Փամոկջյանն, ով հրատարակել է Թովմաս Թովմասյանի «Ֆրանսերեն-հայերեն մաթեմատիկական տերմինների բառարան» աշխատությունը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր շատ լավ էին ճանաչում երջանկահիշատակ Թովմաս Թովմասյանին: