• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Քառօրյա վերապատրաստում անգլերեն լեզվի դասախոսների համար

“Cambridge English Language Assessment” մոսկովյան գրասենյակի կողմից կազմակերպված անգլերենի դասավանդման մեթոդաբանությանն ուղղված վերապատրաստումների առաջին փուլն ավարտվեց: Դրանք միտված էին ուսանողներին CE: First (B2 մակարդակ), CE: Advanced (C1 մակարդակ) and BEC Vantage (բիզնես անգլերենի B2 մակարդակ) քննություններին նախապատրաստելուն ուղղված գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քեմբրիջ անգլերենի քննությունները ներկայումս ընդունվում են աշխարհի 200.000 բարձրագույն ուսումնական և այլ հաստատություններում, սույն վերապատրաստումը հույժ կարևոր էր ՀՖՀՀ անգլերենի պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան շրջանավարտներ կրթելու համար: