• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Աշխատանքի տոնավաճառ ՀՖՀՀ- ում

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել էր  աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին հայկական և ֆրանսիական շուրջ քառասուն ձեռնարկություններ և կազմակերպություններ տարբեր ոլորտներից, մասնավորապես ֆինանսական, աուդիտի, հաշվապահության, իրավաբանական, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն:

Այս միջոցառումը ՀՖՀՀ ուսանողների և շրջանավարտների համար լավ առիթ էր  գտնելու պրակտիկա կամ աշխատանք ըստ իրենց մասնագիտական հմտությունների և հետաքրքրությունների: Հարկ է նշել, որ տոնավաճառին մասնակից կազմակերպությունների մեծ մասը նախօրոք ներկայացրել էին պրակտիկայի առաջարկներ, որոնց համար ուսանողները ներկայացրել էին իրենց թեկնածությունները՝ հաշվի առնելով իրենց անհատական և մասնագիտական ծրագրերը:

Տոնավաճառի ընթացքում համալսարանի ռեկտորը՝ պարոն Լավեստը, շրջայց կատարեց սրահում՝ ողջունելով գործարար ոլորտի ներկայացուցիչներին և միևնույն ժամանակ մեծ ոգևորություն ապրեց տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների մեծաթիվ քանակից, ինչն աշխատանքային շուկայի հետ համագործակցության կապեր հաստատելու ուղղությամբ   ՀՖՀՀ-ի գործադրած ջանքերի արգասիքն է: