• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ի դոկտորանտները՝ «Լեզուներ, գիտություն ու պրակտիկա» խորագրով Ուկրաինայում առաջին միջազգային ֆրանկոֆոն գիտաժողովի մասնակից

2017 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ը ՀՖՀՀ–ի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կառավարման գիտությունների դոկտորանտ Գոհար Սարգսյանը և իրավաբանական գիտությունների դոկտորանտ Երանուհի Յանդյանը Կիևի Տարաս Շեվչենկոյի անվան ազգային բանասիրական համալսարանում  մասնակցել են «Լեզուներ, գիտություն և պրակտիկա» խորագրով Ուկրաինայում  առաջին միջազգային ֆրանկոֆոն գիտաժողովին: Գիտաժողովն անցկացվում էր Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում էին բազմաթիվ գիտաշխատողներ և դոկտորանտներ Ֆրանսիայից, Բելգիայից, Հայաստանից, Շվեյցարիայից, Կանադայից, Մարոկկոյից, Ալժիրից, Լիբանանից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Գիտաժողովի ընթացքում Գոհար Սարգսյանը ներկայացրեց իր ղեկավար Մարի-Քրիստին Շալու-Սովանեի հետ համատեղ գրված սոցիալ տնտեսական միջավայրի փոփոխություններին առընչվող տեղեկատվության հավաքագրման գործընթացի իրականացման մասին հոդվածը՝ Հայաստանում ռեստորանային բիզնեսի ոլորտում գործող ընկերության՝ Ֆիգարո ռեստորանների ցանցի օրինակով :

Երանուհի Յանդյանը ներկայացրեց հանրաֆինանսավորման (քրաուդֆանդինգի) իրավական խնդիրների մասին հոդվածը:

ՀՖՀՀ-ն հպարտ է իր դոկտորանտներով և դոկտորանտուրայի միջազգային կարևոր չափանիշներով: