• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ֆրանկոֆոն կանանց գիտաժողով Բուխարեստում

Սույն թվականի նոյեմբերի 1-ից 2-ը  Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստոմ կայացավ “Ստեղծարարություն, նորամուծություն, ձեռներեցություն, հզորացում և զարգացում. կանայք պահանջում են” խորագրի ներքո Ֆրանկոֆոն կանանց գիտաժողովը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ՝ Ռումինիայի նախագահ Իոհաննիս Կլաուսի բարձր հովանու ներքո և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Ժան Միշելի նախաձեռնությամբ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպես օրինակ կանանց իրավունքները և մուտքն աշխատաշուկա, պայքար աշխատավայրում կանանց հանդեպ իրականացված խտրականության և բռնությունների դեմ և այլն:

Գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 300-ից ավել մասնակիցների: Նրանց շարքում էր նաև ՀՖՀՀ Օտար լեզուների ամբիոնի պատասխանատու Զարուհի Սողոմոնյանը, ով ՀՖՀՀ-ի իրականացրած լավագույն փորձի օրինակը ներկայացրեց «Կրթություն, մասնագիտական վերապատրաստում և կարողությունների զարգացում» խորագիրը կրող աշխատախմբի մասնակիցների առջև:

ՀՖՀՀ-ն հպարտ է ֆրանկոֆոն կանանց փորձը միավորող այս գիտաժողովին իր աշխատակցի մասնակցությամբ: