• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Համալսարան-դպրոց համագործակցության նոր փուլ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է դպրոցների հետ համագործակցությունը՝ ի շահ աշակերտների մասնագիտական կողմնորոշման: Դպրոցների հետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով սույն թվականի ապրիլի 12-ին ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Երևանի թիվ 198 և Հրազդանի թիվ 13 դպրոցների 60 աշակերտի: Աշակերտները մասնակցեցին համալսարանի դասապրոցեսին, մտքեր փոխանակեցին ուսանողների հետ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դասախոսներին: Նրանք հնարավորություն ունեցան շրջել համալսարանում, այցելել գրադարան, Դատարանի դահլիճ, լսարաններ և այլն :

Այս նախաձեռնությունը Հայաստանի դպրոցների հետ համագործակցության ընդլայմանը և ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ամենամեծ քայլն է: